Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Մատենադարանին՝ 15-րդ դարի բացառիկ ձեռագիր մատյան՝ Շարակնոց

Մատենադարանին՝ 15-րդ դարի բացառիկ ձեռագիր մատյան՝ Շարակնոց
14.09.2026 | 13:04

Գաբրիել Չենբերջյանը և իր ընտնիքը տասնյակ տարիներ շարունակ աջակցություն են ցուցաբերել համահայկական նախաձեռնություններին և իհարկե՝
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ընդ որում՝ առանց ավելորդ հնչեղության, գովազդի, ակնկալիքների:
Չենբերջյանները Հայաստնում երբևէ բիզնեսով չեն զբաղվել, պետական հովանավորչությամբ գործարքներ չեն իրականացրել, հիմնական բիզնես գործունեությունը ծավալել են Սիրիայում և Ֆրանսիայում:
Իրագործելով կնոջ՝ Անժել Չենբերջյանի կամարտահայտությունը, վերջինիս մահվան քառասուն օրը լրանալու առիթով, Գաբրիել Չենբերջայնը Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 15-րդ դարի բացառիկ ձեռագիր մատյան՝ Շարակնոց, գրված 1491թվականին։

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Դիտվել է՝ 3178

Մեկնաբանություններ